12074
Ազգային ճակատի տեղեկատվական հարթակ 🇦🇲
⚡️4 երեխա և 1 մեծահասակ բուժօգնություն են ստացել «Երևան ուելնես» մարզաառողջարանային համալիրի (նախկինում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի ուելնես») լողավազանում քլորի մեծ չափաբաժնի պատճառով, @ArmeniaSputnik–ին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը
@armnationalfront
⚡️ԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցուն
🔷Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ։
@armnationalfront
⚡️Հայ գերիների հանդեպ խոշտանգումները շարունակվում են․ Սիրանուշ Սահակյան
@armnationalfront
⚡️Արմեն Աշոտյանի տնային կալանքը չի փոխվի
🔷Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է պաշտպանների ներկայացրած հատուկ վերանայման բողոքը:
@armnationalfront
⚡️Բրյուսել աշխատանքային այցի ավարտին Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Կոստաս Մավրիդեսի հետ
🔷Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ և կիպրացի ժողովուրդներին հուզող տարբեր հարցեր:
🔷Սաղաթելյանը Մավրիդեսին նաև հրավիրել է Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և հետագա համատեղ աշխատանքները ծրագրելու համար։
🔷Նշենք, որ Մավրիդեսը ամիսներ առաջ Եվրոպական խորհրդարանում նախաձեռնել էր Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման գործում Եվրոպական միության ներգրավվածության մերծացման վերաբերյալ միջազգային խորհրդաժողով։
@armnationalfront
⚡️Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայանները գիշերը դադարեցրել են աշխատանքն անօդաչուների պատճառով
🔷Հետաձգվել կամ չեղարկվել է շուրջ 200 չվերթ:
@armnationalfront
⚡️Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստի ժամանակ մեղադրող դատախազ Հայկ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացավ
@armnationalfront
⚡️Ռոբերտ Քոչարյանին դատարանի դահլիճում դիմավորեցին ծափողջույններով
@armnationalfront
⚡️Տխուր զուգահեռներ 1915թ-ի հետ
Նունե Մելքումյան
@armnationalfront
⚡️Սա շինծու, սարքած գործ է Ծառուկյանի հանդեպ, ես արդար եմ, մեղք չունեմ
ԲՀԿ առաջնորդ
Գագիկ Ծառուկյան
@armnationalfront
⚡️Ադրբեջան «Հայփոստի» միջոցով նամակներ ուղարկել հնարավոր չէ
🔷Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունից հետո, թե Բաքվում պահվող հայերին հասցեագրված 1254 նամակը ոչ թե կառավարությանը փոխանցեն, այլ ուղղակի ուղարկեն փոստային ծառայությունով,
🔷@ArmeniaSputnik–ի թղթակիցը փորձեց որպես քաղաքացի ճշտել` ինչպես է հնարավոր Բաքու նամակ ուղարկել։
🔷Նրան պատասխանեցին, որ այս պահին չենք կարող ուղարկել նամակ կամ առաքանի, նման ծառայություններ իրենց մոտ բաց չեն։
@armnationalfront
⚡️Հանրային մեղադրողը կաթողիկոսի եղբոր և եղբորորդու համար պահանջում է 3-7 տարի ժամկետով պատժաչափ
🔷Հաջորդ դատական նիստը հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին է, որի ժամանակ դատարանը կլսի նաև պաշտպանական կողմին, ապա կհեռանա խորհրդակցական սենյակ։
🔷Ավելի վաղ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ մեղադրական վերդիկտ էր կայացվել։
@armnationalfront
⚡️Սամվել Կարապետյանը դատի է տվել հասարակական-քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանին
🔷Նա Վարդանյանից պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել:
🔷Հայցի համար հիմք է հանդիսացել, մասնավորապես, սեպտեմբերի 12-ին հրապարակված Վարդանյանի հարցազրույցը, որտեղ նա, ըստ Կարապետյանի, իր հասցեին վիրավորանք է հնչեցրել։
🔷Այս մասին հաղորդում է Factor.am-ը:
@armnationalfront
⚡️Մեկնարկել է Գագիկ Ծառուկյանի և ևս 8 մեղադրյալի գործով դատական նիստը
@armnationalfront | ՀԵՏԵՎԵ՛Ք
⚡️COP17-ով պայմանավորված՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնային կալանքում գտնվող Արթուր Սարգսյանին ոստիկանությունը չի ներկայացրել դատական նիստին
🔷18 արդարների գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 22-ը, ժամը 15։00-ն։
@armnationalfront | ՀԵՏԵՎԵ՛Ք
⚡️Արտակարգ դեպք` «Մուլտի Ուելնեսում». ինչու՞ է շտապօգնություն ժամանել
🔷MakaryanNews-ի տեղեկություններով` քիչ առաջ շտապօգնություն է ժամանել Գագիկ Ծառուկյանից խլված «Մուլտի Ոուելնես» սպորտային համալիրում: Նախնական տեղեկությամբ` լողավազանում լողացող երեխաներ են վատացել, և շտապօգնությունը առաջին բուժօգնություն է ցուցաբերել նրանց:
🔷Ներսում տարածված խոսակցությունների համաձայն` ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը, որ երեխաների ինքնազգացողությունը վատացել է, սկսել են խեղդվել:
🔷Թե ինչ է, իրականում, կատարվել, կփորձենք պարզել ավելի ուշ:
@armnationalfront
⚡️Սուտ են տարածվող լուրերը, թե Վեհափառը Մայր Աթոռի շենքերն իր անունով է գրանցել
Տեր Ահարոն
@armnationalfront
⚡️Հանցագործության նոր մշակույթ. «в главных ролях»՝ Քննչական կոմիտե
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Ագնեսա Խամոյան
@armnationalfront
⚡️Այրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում
🔷Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված 39-ամյա Անի Ավետիսյանի վիճակը շարունակում է ծանր մնալ:
🔷Նրա խոսքով առաջիկա օրերին նախատեսվում է հերթական վիրահատությունը, տարբեր հիվանդանոցներից բժիշկներ են այցելում և հենց վերջիններս էլ խորհուրդ են տվել արագացնել հաջորդ վիրահատությունը։
🔷Անիի փոխանցմամբ և բժիշկների գնահատմամբ՝ առաջիկա 2-3 ամիսը նա դեռ պետք է անցկացնի հիվանդանոցում։
@armnationalfront
⚡️Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա
🔷Ամերիկյան Tesla ընկերությունը ներկայացրել է իր էլեկտրական սպորտային Roadster մեքենան, որը կարողանում է թռչել խոչընդոտի վրայով։
🔷Մեքենան մշակվում է SpaceX-ի հետ համատեղ՝ երեք տարբերակով՝ Performance, Thrust և Rocket։
🔷Միայն Rocket տարբերակը կկարողանա թռչել։
@armnationalfront
⚡️Մինչ Փաշինյանը խաղաղություն է քարոզում Ալիևը Հայաստանի երեք նախկին նախագահներին «ռազմական հանցագործներ» է անվանել
🔷Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրել է ադրբեջանցիներին «ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող իրենց պատմական հողերից» վտարելու մեջ։
🔷«Հայաստանի բոլոր երեք նախկին նախագահներն ու նրանց կողմնակիցները՝ այդ ռազմական հանցագործները, մինչ օրս արժանի պատիժ չեն կրել»,– հայտարարել է Ալիևը։
🔷Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ալիևը կրկին ՀՀ նախկին ղեկավարներին անվանել էր հանցագործներ, իսկ Հայաստանի ներկայիս իշխանությանը մեղադրել էր տարածքային պահանջներ ներկայացնելու մեջ։
@armnationalfront
⚡️Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնացել դատական նիստին
🔷Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը բազմիցս հայտարարել է, որ նա ցանկանում է մասնակցել դատաքննությանը, սակայն այդ մասնակցությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական։
🔷Պաշտպանության կողմը նաև ընդգծել է, որ պետական մարմինները մի կողմից չեն ապահովում անհրաժեշտ բժշկական օգնությունը, ինչի հետևանքով նա շարունակում է տառապել ցավերից, իսկ մյուս կողմից նրան կանգնեցնում են դատաքննությանը մասնակցելու և արդյունավետ պաշտպանվելու իրավունքից հրաժարվելու անհրաժեշտության առաջ։
🔷Սա հանգեցնում է արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտման։
Գագիկ Խաչատրյանի
փաստաբանական թիմ
@armnationalfront
Փաշինյանն առաջարկում է Արծվաշենը տելեպորտ անենք
Հովհաննես Դանիելյան
⚡️Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում Անի Ավետիսյանի համար աղոթք է կատարել
🔷Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևը ներթափանցել էր Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր, գիշերել տներից մեկում, ապա կրակել 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ՝ նրան վիրավորելով ոտքի հատվածում։
@armnationalfront
⚡️«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով
@armnationalfront
⚡️Դատարանը Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցին չանդրադարձավ
🔷Դատավորը հայտնեց, որ դեռ 20 օր կա ժամկետին։
@armnationalfront
⚡️Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում պահանջներին. փաստաբան
@armnationalfront
⚡️Ծառուկյանի գործով դատավորը մերժեց դատախազության միջնորդությունը փաստաբան Երեմ Սարգսյանին դատաքննությունից հեռացնելու վերաբերյալ
🔷Դատախազը որպես հիմք ներկայացրեց այն, որ նա կարող է հանդես գալ որպես վկա, բայց դատավորը հակադարձեց` վարույթից ազատելու հիմքեր ինքը չի տեսնում։
@armnationalfront
⚡️Ընդդիմության բոլոր առաջնորդների նկատմամբ հետապնդումները հասարակության մոտ հարցեր են առաջացնում
ՀՀ ԱԳ նախկին նախարար
Արա Այվազյան
@armnationalfront | ՀԵՏԵՎԵ՛Ք
⚡️Գագիկ Ծառուկյանին աջակիցները ծափահարություններով դիմավորեցին
@armnationalfront | ՀԵՏԵՎԵ՛Ք