11139
Sputnik Արմենիա www.armeniasputnik.am Facebook - https://www.facebook.com/SputnikArmeniaAgency Instagram - https://www.instagram.com/sputnik.armenia/ VK - https://vk.com/armeniasputnik OK - https://ok.ru/armeniasputnik
Թեհրանում մեկնարկել է Իրանի, Պակիստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների քառակողմ գագաթնաժողովը:
Մեքքայի համաձայնագրի 3 երկրների ներկայացուցիչներն այցելել են Իրան։ Հանդիպումը տեղի է ունեցել Պակիստանի առաջարկով և Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությամբ:
Սաուդյան Արաբիան ներկայացնում է պաշտպանության նախարար, արքայազն Խալիդ բին Սալմանը, Պակիստանը՝ բանակի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը, իսկ Թուրքիան՝ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը։ Իրանի ներկայացուցիչն ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային է։ Կադրերում տեսնում ենք նաև Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի ներկայությունը։
@ArmeniaSputnik
5 տարի տված դատական քաշքշուկից հետո Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը արդարացրել է Մամիկոն Ասլանյանին
Այս մասին հայտնել է նա` նշելով, որ անսպասելի որոշում էր։ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը հիշեցրել է, որ արդարացրել են այն հոդվածով, որով որ իրեն 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ։
📎Նա մեղադրվում է իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
@ArmeniaSputnik
Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր այցելել է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության, հայտնել է նրա խոսնակ Արման Մուսինյանը։
@ArmeniaSputnik
Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքը վերադարձվել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տիրապետման. գլխավոր դատախազություն
Օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի նաև 6.417.394 դրամ՝ որպես ՍՊ ընկերության պարտավորության (վարձավճարի) ընդհանուր գումար։
@ArmeniaSputnik
Արշակ սրբազանն այսուհետ կարող է այցելել Վաղարշապատից դուրս գտնվող ԲԿ-ներ. Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը բավարարեց միջնորդությունը
Հիշեցնենք, որ Արշակ սրբազանը կալանքից ազատվել է մարտի 5–ին, նրա նկատմամբ սահմանվեց վարչական հսկողություն։ Նրա մեղադրում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեջ։
@ArmeniaSputnik
Մոտ 30 րոպե առաջ կալանավոր Հ. Ե.- ն փախել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից. «Հետք»
Հ.Ե.-ն կալանքը կրում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Նրան դատարան էին տեղափոխել դատավոր Գևորգ Մանուկյանի վարույթում գտնվող քրեական գործով դատական նիստին մասնակցելու նպատակով։
Այս պահին Արմավիրում ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում։
@ArmeniaSputnik
🇷🇺Աշխարհի ժողովուրդների բարեկամություն. Երևանում COP-17 գագաթնաժողովում Ռուսաստանի տաղավարի մոտ հնչում է հարմոնը, որի հնչյունների ներքո պարում են տարբեր երկրների ներկայացուցիչներ:
Տեսանյութը՝ @ArmeniaSputnik-ի։
«Պարմա» և «Տիտան» ցանցերում հայտնաբերվել են ժամկետանց ապրանքներ ու վարչական իրավախախտման այլ դեպքեր, սակայն սուպերմարկետները կշարունակեն աշխատանքը
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կազմած արձանագրությունից հետո գործը կքննի իրավաբանական վարչությունը։
@ArmeniaSputnik
Ինչո՞ւ է Արտենիի դպրոցի ճակատային հատվածից ապամոնտաժվել զորավար Անդրանիկի խճանկարը. դպրոցը պարզաբանում է տարածել
«Դպրոցի շենքի կոնստրուկցիայի առանձնահատկությունների և նկարի բետոնե հատվածի անհամապատասխանության հետևանքով առաջացել էին անվտանգության խնդիրներ։ Հնարավոր ռիսկերից խուսափելու և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով, վարչական շրջանի հետ համագործակցությամբ, որոշում է կայացվել նկարը տեղափոխել Անդրանիկ Օզանյանի անվան փողոցում գտնվող մշակույթի տան բակ, որտեղ էլ այս պահին կառուցվում է նահատակված զինվորների հուշարձան»։
Եռակողմ բանակցությունների վերսկսման մասին որոշումը մարտական գործողություններում սահմանափակումներ չի ենթադրում. Պեսկովը՝ Ուկրաինայի ԶՈւ–ի կողմից Վորոնեժի զանգվածային հարձակմանը Կրեմլի արձագանքի մասին
Մեր զինված ուժերը շարունակում են հատուկ ռազմական գործողությունը, շարունակում են զանգվածային ու հետևողական հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական թիրախներին։
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Օբշեե բնակավայրը. ՌԴ ՊՆ
@ArmeniaSputnik
Ռուսաստանը պատրաստ է բնապահպանական ոլորտում ձեռք բերած փորձը փոխանցել Հայաստանին. դեսպան
«Երկրների միջև փոխգործակցությունն արդեն ընթացքի մեջ է», – ասաց Սերգեյ Կոպիրկինը` COP17-ի շրջանակում պատասխանելով @ArmeniaSputnik–ի հարցին։
Նա նշեց, որ ՌԴ մասնագետները, պետական կառույցների կորպորատիվ հատվածի ներկայացուցիչները պատրաստ են միջազգային շփումների։
«Բնությունն անդրազգային հասկացություն է, իրականություն, և առանց միջազգային համագործակցության անհնար է։ Ի դեպ, այն, ինչ այսօր այս օրերին կատարվում է այստեղ, վկայում է, որ դա իսկապես ամբողջ մարդկության ընդհանուր գործն է»,– հավելեց դեսպանը։
Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է Մոսկվայի հակահրթիռային պաշտպանության համակարգի դեմ ուղղված ահաբեկչությունը
Ուկրաինայի անվտանգության ծառայության 2 գործակալներ պետք է ԱԹՍ-ներ արձակեին Մոսկվայի մարզից, որից հետո անօդաչու սարքերը հեռակառավարվելու էին Ուկրաինայի տարածքից։
@ArmeniaSputnik
🇹🇷🇦🇿Թուրքիան հետքա՞յլ է արել❓Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ հիջաբ կրելու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների որոշման քննադատությունից հետո
Ադրբեջանա-թուրքական հարաբերությունների սրման առիթ են դարձել դպրոցական համազգեստի նոր կանոնները, որոնք Ադրբեջանում ներդրվել են սեպտեմբերի 21-ից։ Օքթայ Սարալը սոցցանցերում հանդես է եկել Բաքվի որոշման դեմ՝ հայտարարելով, որ կրոնական հագուստով դպրոցական աղջիկների կրթություն ստանալուն խոչընդոտելն անթույլատրելի է։ Բաքուն ուշացմամբ միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացիների նկատմամբ՝ «կրոնական ատելություն բորբոքելու» համար։
«Պարոն նախագահն ինձ նշանակել էր այս պաշտոնում, և ես հեռացա նրա հրահանգով։ Ոչ մեկի դեմ քեն չունեմ»,– Էրդողանի խորհրդականի խոսքերն է մեջբերում «Cumhuriyet» պարբերականը։
Ի՞նչ է զգացել 13–ամյա Նարեն «Եվրատեսիլ 2026»–ի արդյունքների ամփոփմանն իր անունը լսելիս, և ի՞նչ է նրան տվել երգի հեղինակավոր մրցույթին մասնակցելը
Հայաստանին հաղթանակ բերած մեր պատվիրակը գիշերը «Զվարթնոց» օդանանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին։
@ArmeniaSputnik
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը տարակուսանք է հայտնել Շիրակի մարզպետի հայտարարությունների վերաբերյալ
📎Սոցցանցում կատարած գրառման մեջ Դավիթ Առուշանյանը, պատասխանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին, գրել էր, որ «Գյումրին ձեր Նիժնի Տաբորը չէ, իսկ գյումրեցիները՝ ձեր «Իվանները» չեն»։
Դեսպանությունից նշել են, որ ինչ-որ «Իվանների» հիշատակումը ակամայից հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարը։
«Չէինք ցանկանա մտածել, որ մի մարզի ղեկավարը, որտեղ ծառայություն են իրականացնում ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողներն ու ռուս սահմանապահները, պաշտոնատար անձ լինելով՝ ընդունելի է համարում հրապարակային հայտարարություններ անել, որոնք կարող են ռուսների նկատմամբ ազգային թշնամանք հրահրել։ Դա հիմնովին հակասում է մեր երկրների ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ոգուն»։
@ArmeniaSputnik
Արցախցիների բնակապահովման ծրագրում փոփոխությունների նոր նախագիծ շուտով կշրջանառվի, հայտնել է Արսեն Թորոսյանը` նշելով, թե դա որոշել են ԱԺ–ում տեղի ունեցած քննարկումից հետո։
✔️Հիփոթեքային վարկերով ձեռք բերվեղ բնակարանների սերտիֆիկատների ժամկետը հնարավոր է երկարացվի։
✔️Դրական մնացորդով, հավանաբար, հնարավոր կլինի մարել հավելյալ հիփոթեքային վարկը, որը օգտագործվել է սերտիֆիկատով բնակարան ձեռք բերելու համար։
✔️Ընտանիքում ծնված երեխաների հասանելիք սերտիֆիկատների ժամկետը, հավանաբար, ևս 1 տարով կերկարացվի, որովհետև շատ քաղաքացիներ դեռ չեն հասցրել սերտիֆիկատով բնակարան ձեռք բերել, և նրանց ընտանիքում երեխաներ են ծնվել։
@ArmeniaSputnik
Նիդեռլանդների արտգործնախարարը Երևան այցից առաջ եղել է Բաքվում և հանդիպել ադրբեջանցի գործընկերոջ հետ
Բայրամովի հետ բանակցությունների թեմաների թվում էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Թոմ Բերենդսենը նաև X-ի իր էջում գրել է, որ Նիդեռլանդներն աջակցում է անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու ջանքերին։
📎Բերենդսենի հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ նախատեսված է վաղը։
@ArmeniaSputnik
Վորոնեժի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, հայտնել է մարզպետ Գուսևը։
Տուժածների թիվն արդեն 39-ն է։
@ArmeniaSputnik
«Ապրելու երկիր» կուսակցությունը բոլոր 6 համայնքներում հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված կլինի ավագանու կազմերում, հայտնել է կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը և թվեր ներկայացրել։
• Մեղրի- 18,82%
• Դիլիջան-16,24%
• Արթիկ- 8,84%
• Ջերմուկ- 7,20%
• Գորիս- 6,41% («Ապրելու քվե» դաշինք)
• Մարտունի-4,81%։
«Ինչպես մեր թիմակիցների, այնպես էլ ընդդիմադիր այլ թեկնածուների նկատմամբ բռնաճնշումները, ապօրինի ձերբակալությունները, վարչական ռեսուրսի համատարած կիրառումը, այդ թվում՝ ընտրողների նկատմամբ ճնշումները ստեղծեցին ծայրահեղ անհավասար պայմաններ ընտրություններին մասնակից ուժերի համար»,–գրել է նա։
@ArmeniaSputnik
Ուղիղ 50 տարի առաջ՝ 1976 թվականի հոկտեմբերի 26-ին, ԽՍՀՄ-ը ուղեծիր դուրս բերեց «Էկրանը»՝ աշխարհի առաջին ուղիղ հեռարձակման արբանյակը:
Այն մասին, թե ինչպես է դա եղել, @SputnikLive-ի նյութում։
1970-ականների կեսերին «Օրբիտա» համակարգն արդեն ընդգրկում էր խորհրդային շրջանների մեծ մասը, բայց հեռավոր մասերը մնացել էին առանց ազդանշանի: Խնդիրը լուծեցին Կիրառական մեխանիկայի գիտաարտադրական միավորման մասնագետները: Նրանք ստեղծեցին տիեզերական ապարատ՝ այդ տարիների համար ռեկորդային հաղորդիչի հզորությամբ, բոլորովին նոր կառավարման համակարգերով և արևային մարտկոցներով։
«Պրոտոն-Կ» հրթիռակիրը արձակվեց Բայկոնուրից և արբանյակը դուրս բերեց ուղեծիր: «Էկրանի» հզոր ազդանշանը թույլ տվեց հրաժարվել հսկա ցամաքային կայաններից. գերազանց որակի նկարն արդեն ընդունում էին պարզ և էժան հավաքական ալեհավաքները։
Նոր ապարատի ընդգրկման գոտին կազմել է հսկայական 9 մլն քառ.կմ՝ Միության տարածքի գրեթե 40%-ը։ Նրա շնորհիվ կենտրոնական հեռուստատեսության առաջին ծրագրի հաղորդումներն առաջին անգամ տեսան հեռավոր Հյուսիսի բնակիչները, ԲԱՄ-ի շինարարները, սիբիրյան նավթագործները և հեռավոր նավերի անձնակազմերը՝ ընդհանուր հեռուստալսարանին ավելացնելով մոտ 20 միլիոն մարդ։
@ArmeniaSputnik
🇺🇸🇮🇷🇮🇱 Սպիտակ տունը Իսրայելին կոչ է արել հետաձգել Իրանի դեմ համատեղ հարվածները. ԱՄՆ-ն պատրաստ չէ գրոհների վերսկսմանը, նախապատրաստվելու ժամանակ է պետք, հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն փորձել է համոզել Թրամփին նոր գործողություն սկսել մինչև հոկտեմբերի 27-ի իսրայելական ընտրությունները, սակայն ԱՄՆ-ի ղեկավարը հրաժարվել է: Իսրայելը ստիպված համաձայնել է, քանի որ ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունի հակահրթիռային պաշտպանության ոլորտում, եզրափակում է պարբերականը:
@ArmeniaSputnik
Երեխաներից 2–ն անգիտակից վիճակում են. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ից մանրամասներ են հայտնել Երևան–Աշտարակ ճանապարհին ողբերգական վթարից տուժած երեխաների առողջական վիճակի մասին
«Մեր հիվանդանոց տեղափոխվել է 3 երեխա` 7, 10 և 13 տարեկան։ Բոլորն էլ աղջիկ են։ Երեխաներին տեղափոխել են հենց պատահարի երեկոյան։ Ծայրահեղ ծանր վիճակում են 7 և 10 տարեկան երեխաները, անհրաժեշտ վիրահատական միջամտություն է կատարվել։ Նրանք վերակենդանացման բաժանմունքում են, գիտակցություն չունեն։ 13 տարեկան աղջիկը ծանր վիճակում է, վնասվածքաբանության բաժանմունքում է։ Երեքն էլ պոլիտրավմա ախտորոշմամբ են (տարբեր հատվածներում բազմակի վնասվածքներ) ընդունվել հիվանդանոց»,– @ArmeniaSputnik–ին ասաց ԲԿ–ի որակի, տվյալների կառավարման և փոխհատուցման բաժնի ղեկավար Դավիթ Սարգսյանը։
Ինչպե՞ս անել, որ արդյունքները բռնապետության տպավորություն չթողնեն. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին
Հայաստանի վարչապետը նոր պետականակենտրոն ընդդիմության ձևավորման անհրաժեշտություն է տեսնում։ Այդ մասին նա ասել է ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում՝ անդրադառնալով հոկտեմբերի 25-ին ՀՀ ՏԻՄ ընտրությունների արդյունքներին։
«Ես ուզում եմ անկեղծ և ուղիղ ասել՝ որպես 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած մարդ, ամենևին էլ երջանիկ չեմ, որ մենք մի շարք համայնքներում ստացել ենք 90+, 80+ կամ 70+ ձայներ, որովհետև, ինչքան էլ առաջին հայացքից հաճելի է թվում, այս տոկոսները որոշակի ասոցիացիաներ են առաջացնում»,- ասել է Փաշինյանը։
Երևան–Աշտարակ ճանապարհին ողբերգական վթարից տուժած երեխաներից 1–ին կվիրահատեն. առողջապահության նախարար
«Ողբերգական վթարից տուժած երեխաներից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են՝ անելով հնարավորը երեխաների կյանքը փրկելու համար: Մյուս 2 երեխայի վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանցից մեկին պատրաստում են պլանային վիրահատության»,– գրել է Անահիտ Ավանեսյանը:
❗️ԱԱԾ–ն հաստատեց. Ադրբեջանի քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին, ով ավելի վաղ մոլորվելու հետևանքով անցել և հայտնաբերվել էր ՀՀ տարածքում (Տավուշի մարզ), սույն թվականի հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն՝ փոխանցվել է ԱՀ իրավասու մարմիններին
📎Հոկտեմբերի 22–ին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Տավուշի մարզում հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Քասիմով Յաշար Ալի Օղլուն։ ԱԱԾ–ն հայտնեց, որ իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 58-ամյա ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում: Նույն օրը ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ Հայաստանը վերադարձրել է նրան։
@ArmeniaSputnik
54 ահազանգ է ստացվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. Արփինե Սարգսյան
«Այդ բոլոր ահազանգերը ստուգվել են, դրանցից 10-ը դարձել է հաղորդում։ Սա այսօրվա թարմացված տեղեկությունն է։ Հիմնականում ահազանգերը եղել են քվեարկության գաղտնիությունը խախտելու, մեկից ավելի անգամ քվեարկելու և այլնի վերաբերյալ։ Ունենք նաև մեկ ընտրակաշառքի դրվագ, որը պետք է ստուգվի բնականաբար, քանի որ քաղաքացու ահազանգ է, ոչ թե օպերատիվ աշխատանքի արդյունք։ Մենք բոլոր ահազանգերով նորից ենք անցնելու, ստուգելու»,– ասաց Սարգսյանը։
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար անհրաժեշտ տարածքները հանրային գերակա շահ են ճանաչվելու. Ավինյան
Երևանի քաղաքապետի խոսքով` տարածքները հանրային գերակա շահ ճանաչելու որոշումը կընդունվի մեկ ամսվա ընթացքում։
«Մենք հաջորդ տարի պետք է սկսենք շինարարությունը։ Սա պետք է իրականացնի հայկական ընկերություն»,- շեշտեց նա։
🇷🇺🇺🇦Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարձակվել են Ռուսաստանի տարածաշրջանների վրա. զանգվածային հարձակման են ենթարկվել Վորոնեժն ու Բելգորոդը, կան զոհեր
▪️Վորոնեժում զոհվել է 2 տղամարդ, 17 վիրավորների թվում երեխա կա։ Տուժել են նաև Անապա-Մոսկվա գնացքի 5 ուղևորներ, որը վնասվել է Սոմովո կայարանում՝ ԱԹՍ-ի հարձակման պատճառով։
▪️Բելգորոդում ԱԹՍ–ի հարվածի հետևանքով զոհվել է 2 խաղաղ բնակիչ, 18-ը տուժել են։
Եվս 2 երեխա և 1 տղամարդ վիրավորում են ստացել Մելիտոպոլի վրա Ուկրաինայի ԶՈւ–ի զանգվածային հարձակման հետևանքով։
▪️ՌԴ ՊՆ–ն իր հերթին հայտարարել է, որ զինված ուժերը գիշերը հարվածներ են հասցրել լոգիստիկ կենտրոններին և էներգետիկայի օբյեկտներին, Ուկրաինայի նավահանգիստներին և այն նավերին, որոնք ներգրավված են Ուկրաինայի զինված ուժերի շահերի սպասարկմանը։
@ArmeniaSputnik
Ստեփանավանում, ըստ ԿԸՀ–ի հրապարակած տվյալների, ՏԻՄ ընտրություններում հաղթել է «Գործարար» կուսակցությունը՝ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն իր հերթին ընտրոություների նախնական արդյունքները սոցցանցում ներկայացրել է հետևյալ կերպ.
«Գործարար» - 41.38%, 5504 ձայն
«Քաղաքացիական պայմանագիր»– 35.20%, 4681 ձայն
«Ուժեղ Հայաստան» – 19.62% 2609 ձայն
«Հանրապետություն»– 3.41%, 453 ձայն
Մանդատների նախնական բաշխվածությունը`
«Գործարար» - 9
«Քաղաքացիական պայմանագիր» - 8
«Ուժեղ Հայաստան» - 4
Անվավեր` 53 քվե
@ArmeniaSputnik