armeniasputnik | Unsorted

Telegram-канал armeniasputnik - Sputnik Արմենիա

12008

Sputnik Արմենիա www.armeniasputnik.am Facebook - https://www.facebook.com/SputnikArmeniaAgency Instagram - https://www.instagram.com/sputnik.armenia/ VK - https://vk.com/armeniasputnik OK - https://ok.ru/armeniasputnik

Subscribe to a channel

Sputnik Արմենիա

Շատ դժվար է ընդդիմության տնային առաջադրանքը. Դավիթ Սարգսյան

Ընդդիմությունը պետք է ձևավորի իրական և արժանապատիվ խաղաղության այլընտրանքային կոնցեպտ։ «Աբովյան Time»–ի եթերում ասում է լրագրող, վերլուծաբան Դավիթ Սարգսյանը։

«Մի քիչ դժվար է պատկերացնել, որ ընդդիմադիրները հիմա գնան գյուղից գյուղ՝ համոզելու, թե որքան լավ է 2 տարվա զինվորական ծառայության վերականգնումը։ Ակնհայտ է, որ հասարակության մեծամասնությունը այդ որոշումը կընդունի «սվիններով», բայց այն, որ բանակի թվակազմը 25%-ով կրճատումը բերելու է շատ ավելի մեծ անվտանգային ռիսկեր, հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանի ռազմական բյուջեն 2026 թ․ ավելացել է...Բայց ընդդիմությունը պիտի գնա այդ մարտավարական լուծմանը՝ ասելով, որ իրենց պատկերացումը խաղաղության մասին ոչ թե իրավիճակային կամ հատվածական է, այլ համակարգային և ինստիտուցիոնալ՝ հիմնված ուժերի փոխզսպման վրա»։


@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

📌Հրդեհ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում. ձեռքի ուղեբեռը բռնկվել է թռիչքի ժամանակ

SHOT-ը տեղեկացել է, որ FlyOne Armenia 3F324 չվերթի ինքնաթիռում դեպքը եղել է Երևանին մոտենալիս։ Ականատեսների խոսքով՝ ուղեկցորդուհիներն արագ և արդյունավետորեն արձագանքել են՝ օգտագործելով երեք հրդեհաշիջիչ։

✔️Ըստ նախնական տվյալների` ձեռքի պայուսակում բռնկվել է հեռախոսի դյուրակիր լիցքավորիչը (փաուեր բանկ)։

Տուժածներ չկան. ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Մասյացոտնի թեմում

Տեղում ոստիկանները 5-րդ ալիքի թղթակցին ասել են, որ հասարակական կարգի պահպանություն են իրականացնում։

📎Այսօր ավելի վաղ Ամենայն հայոց կաթողիկոսի հրամանով Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը չուշացավ. նա գրեց, որ կաթողիկոսի կայացրած որոշումներն իրենց համար արժեք չունեն և հայտարարեց, որ «տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

🇦🇲🇮🇷Իրանում բողոքի ցույցերի ֆոնին չեղարկվել են Թեհրանի և Երևանի միջև չվերթերը

«Զվարթնոց» օդանավակայանի տվյալներով՝ Իրանի մայրաքաղաքից եկած ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Երևանի ժամանակով ժամը 17:15-ին։ Երևանից ինքնաթիռը պետք է Թեհրան մեկներ 18:15-ին։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Վթար Երևանում. «Վերնիսաժի» հարևանությամբ` Նալբանդյան փողոցում, «Օպել» մակնիշի մեքենան բախվել է «Պորշին» և գլխիվայր շրջվել. տուժածներ չկան

Կադրերը` @ArmeniaSputnik–ի

Читать полностью…

Sputnik Արմենիա

❗️Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկաթուղով՝ Ադրբեջանի միջոցով, մոտավորապես 1000 տոննա ռուսական շաքարի խմբաքանակ կհասցվի Հայաստան։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Wizz air ավիաընկերությունը չեղարկել է հունվարի 10-ին կայանալիք Պրահա-Երևան չվերթը, իսկ ուղևորներին այլ առաջարկ չի ներկայացվել

Ուղևորներից մի քանիսը ստիպված այլ տոմսեր են գնել, օրինակ` Պրահա-Ստամբուլ-Երևան երթուղով, քանի որ Քութայիսիի չվերթում արդեն տեղերը սպառված են եղել։ Մանրամասները`➡️ այստեղ։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Մեր հայորդու քայլը առավել քան պարզ է, և կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք, Tour de ski մրցաշարի ժամանակ հայ դահուկավազորդի համազգեստի վրա «Ադրբեջան» գրվածքը փակելու վերաբերյալ ԿԳՄՍՆ–ի հարցմանն այսպես են պատասխանել Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայից⬇️

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

❗️Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

«Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները»,–ասվում է Մայր աթոռի տարածած հաղորդագրության մեջ։


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակել տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին։

📎Գևորգ սրբազանը մեկն է այն 10 հոգևորականներից, որոնք միացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Գարեգին 2–րդի դեմ տարվող արշավին ու պահանջում են վեհափառի հրաժարականը:

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

✈️Եղանակի պատճառով Մոսկվայից դեպի Երևան 2 չվերթ է հետաձգվել

Մոսկվայում տեղացած առատ ձյունը կաթվածահար է արել «Շերեմետևո» օդանավակայանը, որը մի քանի ժամ առաջ ժամանակավորապես փակվել էր ժամանող ինքնաթիռների համար։ Նմանատիպ իրավիճակ է տիրում նաև Ռուսաստանի շատ այլ քաղաքներում։ Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի՝ հետաձգվել է նաև Եկատերինբուրգից ժամանող չվերթը։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Հալեպի հայկական թաղամասերն արդեն 4 օր է` հայտնվել են Սիրիայի կառավարական բանակի և «Քասաթ» խմբավորման միջև շարունակվող մարտերի խաչաձև կրակի տակ

@Arevelkam–ի հրապարակած տեսանյութում երևում է Հալեպի Վիլլաներ շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու թաղամասը, որտեղից երևում են սիրիական բանակի տանկերը։

Քաբրիի շրջանաձև խաչմերուկը (Տուարատ Քաբրի) նույնպես համարվում է նշանակալի բախման վայր և դարձել է ինտենսիվ մարտերի կիզակետ։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Հանրապետության տարածքում սպասվում է ձյուն։ Լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Ծանոթացեք հունվարի 10–ի եղանակային կանխատեսումներին։⤴️

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

🇮🇷🇺🇸Իրանի վերջին շահի որդին՝ Ռեզա Փահլավին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել պատրաստ լինել, որ միջամտի Իրանի գործերին

Փահլավին Թրամփից օգնություն է խնդրել X սոցիալական ցանցում՝ համառոտ նկարագրելով Իրանում տիրող իրավիճակը։

«Ես ձեզնից օգնություն եմ խնդրում։ Ես ձեզ ճանաչում եմ որպես... խաղաղության և խոսքի տեր մարդու։ Պատրաստ եղեք միջամտելու, որպեսզի օգնեք Իրանի ժողովրդին»,- գրել է Փահլավին։

📎Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնության հասնել, եթե Իրանը սպանի խաղաղ ցուցարարներին: Իրանի ԱԳՆ-ում դա անվանել են միջամտություն երկրի ներքին գործերին։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Կովկասին վերաբերող հարցերը պետք է լուծեն նրանք, ովքեր գտնվում են այնտեղ, և նրանք, ովքեր ներգրավված են, ոչ մի կողմնակի անձ. քաղաքագետ

«Այս բանաձևը ժամանակին հնչեցրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը»,– @SputnikLive -ին ասել է Ալեքսանդր Կազակովը։

Նա հավելել է` եվրասիական անվտանգության նոր գլոբալ կոնֆիգուրացիայում Հարավային Կովկասում ներկա են նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, մինչդեռ ԱՄՆ-ն և ԵՄ-ն այնտեղ չպետք է լինեն։ «Մեծ Բրիտանիան տարիներ շարունակ փորձում էր ձեռքերը կամ ոտքերը մտցնել Մեծ Կովկաս, թող գլուխը խոթի, մենք կկտրենք»,– ընդգծել է քաղաքագետը։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Դանակահարություն է եղել Չարենցավանում. կա 1 զոհ, 2 վիրավոր

«3 անձ կտրած-ծակած վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ»,– @ArmeniaSputnik–ին հայտնեցին ոստիկանությունից։

MakaryanNews-ի տեղեկություններով` վիրավորը Չարենցավանում քրեական պատմություններով հայտնի, դեռ 2023 թվականին քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեղադրանքով կալանավորված «Տարզան» մականունով Արմեն Խալաֆյանի որդին է: «Տարզանը», ի դեպ, մինչև վերջերս տնային կալանքի մեջ էր:

Читать полностью…

Sputnik Արմենիա

Աբբաս Արաղչին արձագանքել է Ռեզա Փահլավիի կոչին

«Յուրաքանչյուր երկրի ներքին գործերը միայն այդ երկրի գործերն են. ոչ ոք իրավունք չունի միջամտելու»,– IRIB–ի փոխանցմամբ` ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը։


@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

🇮🇷Դանակի ավելի քան 40 հարված. անկարգությունների մասնակիցները Իրանի Ղոմ քաղաքում սպանել են 2 ոստիկանի

Վերջին բախումների ընթացքում ձերբակալվել է զինված խմբերի մոտ 200 առաջնորդներ և կազմակերպիչներ: Ձերբակալվածներից առգրավվել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք, նռնակներ և Մոլոտովի կոկտեյլներ:

Տեղեկությունների համաձայն՝ հենց այս ձերբակալություններն են մասամբ նպաստել, որ հունվարի 9-ի համեմատ անկարգությունների ինտենսիվությունը նվազի։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ճանապարհը բքի պատճառով փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար. Ճանապարհային դեպարտամենտ

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Սիրիայի բանակը հրադադար է հայտարարել Հալեպի Շեյխ Մաքսուդ քրդական թաղամասում

Հրադադարն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 16:00-ին): Քրդական «Սիրիական դեմոկրատական ուժերի» մնացած մարտիկները կտարհանվեն Ռաքքայի նահանգի Տաբկա քաղաք: Բանակը կսկսի Շեյխ Մաքսուդում գտնվող բոլոր կառավարական օբյեկտները հանձնել պետական հաստատություններին և աստիճանաբար դուրս գալ այդ տարածքից։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Լարսը բացվել է թեթև մարդատար մեքենաների համար. Վրաստանի ճանապարհային դեպարտամենտ

Բեռնատարների համար անցակետը շարունակում է փակ մնալ։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

❗️Իրանի տապալված շահի որդին` Ռեզա Փահլավին, բողոքի ակցիաներ կազմակերպող իրանցիներին կոչ է արել ուժով զավթել իշխանությունը

«Մեր նպատակը միայն փողոց դուրս գալը չէ. մեր նպատակն է պատրաստվել գրավելու և պահելու քաղաքների կենտրոնները», - ասել է նա։


@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

🇮🇷Իրանի բանակը հանրությանն ուղերձ է հղել՝ կոչ անելով ճնշել երկրում անկայունություն և անկարգություններ հրահրելուն ուղղված թշնամական դավադրությունները

Այսօր Իրանի մի քանի քաղաքներում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո տարածված հայտարարության մեջ բանակը զգուշացրել է , որ ԱՄՆ-ն իր գերիշխանությունը հաստատելու նպատակով փորձում է անկայունացնել իրավիճակն Իրանում։

Բանակը, համագործակցելով այլ անվտանգության մարմինների հետ, ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին՝ պաշտպանելով ազգային շահերը, ռազմավարական ենթակառուցվածքները և պետական սեփականությունը։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

‼️Զգուշացում. առցանց «վճարվող առաջադրանքները» ռիսկեր են պարունակում

ՀՀ ՆԳՆ–ն հայտնում է, որ վերջին շրջանում տարածվում են տարբեր առցանց հարթակներ և բջջային հավելվածներ, որոնք քաղաքացիներին առաջարկում են վճարվող փոքր առաջադրանքներ՝ լուսանկարել որոշ վայրեր, օբյեկտներ, տեղանքներ, փողոցներ կամ պատասխանել կասկածելի հարցումների։

«Թեև նման առաջադրանքները հաճախ ներկայացվում են որպես «անվնաս» կամ «հետազոտական», անհրաժեշտ է գիտակցել, որ դրանց մի մասը իրականում պարունակում է լուրջ ռիսկեր, այդ թվում՝ պետական կամ ռազմավարական նշանակության օբյեկտների լուսանկարահանում, ենթակառուցվածքների, անվտանգության համակարգերի կամ տեղակայման տվյալների հավաքում, անձանց, մեքենաների կամ մասնավոր տարածքների պատահական ֆիքսում»։


ՀՀ ՆԳՆ–ն կոչ է անում զգոն և պատասխանատու լինել սեփական անձի և պետության անվտանգության նկատմամբ:

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

📌ԱՄՆ-ի և Թուրքիայի նպատակները համընկնում են, այդ թվում՝ Հարավային Կովկասում. Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարարը TRT Haber-ին տված հարցազրույցում ասել է, որ դա վերաբերում է ամեն ինչին՝ Ռուսաստանից մինչև հայ-ադրբեջանական իրավիճակը, Սիրիայից մինչև այլ տարածաշրջաններ։

Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրում Երևանի վրա՝ Բաքվի հետ հաշտություն կնքելու համար։ Թուրք նախարարը նաև գովաբանել է Թրամփին Ադրբեջանին «կարևորություն տալու» համար։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

🇮🇷Իրանում անկարգությունների մասնակիցները հրդեհել են Քարաջի քաղաքապետարանի շենքն (տեսանյութում) ու քաղաքի մզկիթներից մեկը (լուսանկարներում)

Կադրերը շրջանառվում են տեղական սոցիալական ցանցերում, չնայած այն հանգամանքին, որ Իրանում ինտերնետ կապը շուրջ 2 օր է` սահմանափակված է բողոքի ցույցերի պատճառով։

📎Իրանում բողոքի ցույցերը սկսվել են ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկման ֆոնին։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Անդրանիկ Քասարյանը մեղադրվում է մայրաքաղաքին պատկանող ավելի քան 140 միլիոն դրամ արժողությամբ գույքը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար. ՀՀ գլխավոր դատախազություն

Նախկին պաշտոնյայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 դրվագով. գործը հանձնվել է դատարան:

📎Ի դեպ, դեռևս 2023թ–ին նույն վարչությունը պահանջել էր Անդրանիկ Քասարյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 19 անշարժ գույք և 451 մլն դրամ։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Նիկոլ Փաշինյանի ստորագրած թուղթը հակասահմանադրական և հակահայկական է. Գոհար Մելոյան

Վարչապետի և 10 եպիսկոպոսների ստորագրած հայտարարության կամ փաստաթղթի տեսակ ՀՀ օրենսդրությունը չի ճանաչում։ Հետևաբար, տվյալ փաստաթուղթը դեռ սկզբից՝ տեխնիկական և իրավական առումով, սուտ է։ «Աբովյան Time»–ի եթերում ասում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«ՀՀ վարչապետը ստորագրում է կա՛մ ներքին իրավական, կա՛մ միջազգային փաստաթղթեր։ Սա չի կարող համարվել իրավական փաստաթուղթ։ Ավելին՝ նման գործողությունների համար Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգիրքը նախատեսում է իրավական հետևանքներ»,–ասաց նա։


@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Խոշոր վթար Եղվարդում․ Հնդկաստանի քաղաքացիներ են տուժել

Shamshyan. com–ը հայտնում է, որ ժամը 20։20-ի սահմաններում Զովունի–Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Ford», «Chevrolet» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Հնդկաստանի 3 քաղաքու մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ըստ կայքի` ճանապարհին մերկասառույց է եղել։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

TikTok-ի կողմից տասնյակ էջերի խափանումները, բլոկավորումները նոր չեն` սկսվել են դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի կեսերից։ @ArmeniaSputnik-ի հետ զրույցում այս մասին ասաց մեդիափորձագետ Արթուր Պապյանը։ Նրա գնահատմամբ՝ այս գործընթացի հիմնական շարժիչ ուժը Եվրամիության ճնշումն է։

Անցած տարի Եվրամիությունում գործարկվեցին թվային ծառայությունների մասին նոր կանոնները (DSA), որոնք պարտադրում են խոշոր հարթակներին՝ TikTok–ին, YouTube–ին, Meta–ին և մյուսներին, աշխատել որոշակի խաղի կանոններով, ապահովել թափանցիկություն, տեղեկատվություն տրամադրել լսարանի մասին և կատարել մի շարք այլ պահանջներ։


Ամբողջությամբ՝
այստեղ։

Читать полностью…

Sputnik Արմենիա

Իրանի արևմուտքում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ Իրանում 6 մարդ է զոհվել, հաղորդում է Իրանի պետական հեռարձակողը։

📎Ավելի վաղ Թեհրանի դատախազ Ալի Սալեհին հայտարարել էր, որ մահապատիժ է սպառնում անկարգություններին այն մասնակիցներին, որոնք վնասում են հանրային և պետական սեփականությունը և բախում ստեղծում Իրանի իրավապահ մարմինների և անվտանգության ուժերի հետ։

@ArmeniaSputnik

Читать полностью…
Subscribe to a channel