armeniasputnik | Unsorted

Telegram-канал armeniasputnik - Sputnik Արմենիա

12055

Sputnik Արմենիա www.armeniasputnik.am Facebook - https://www.facebook.com/SputnikArmeniaAgency Instagram - https://www.instagram.com/sputnik.armenia/ VK - https://vk.com/armeniasputnik OK - https://ok.ru/armeniasputnik

Subscribe to a channel

Sputnik Արմենիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտեցավ Մոսկվայում Հաղթանակի շքերթին ներկա հայ վետերաններին և անձամբ ողջունեց նրանց Կարմիր հրապարակում տոնակատարությունների ավարտից հետո։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Պուտինը Մոսկվա այցելած օտարերկրյա առաջնորդների (նրանց թվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը)հետ միասին ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Մոսկվայում Հաղթանակի շքերթի ժամանակ առաջին անգամ ցուցադրվեցին Ռուսաստանի Դաշնության ժամանակակից զենքի և ռազմական տեխնիկայի որոշ օրինակներ։

Դրանք են՝ «Гиацинт-К» և «Мальва» նորագույն 152 մմ հրետանային համակարգերը, «Орлан-10» և այլ անօդաչու թռչող սարքերը։ Տեսանյութում նաև երևացին օպերատիվ-մարտավարական «Իսկանդեր» համալիրները։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Մոսկվայում Հաղթանակի շքերթում ցուցադրվեց գրոհային ինքնաթիռների գեղեցիկ թռիչքը, որոնք Մոսկվայի երկինքը ներկեցին ՌԴ դրոշի գույներով:

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Առաջին անգամ շքերթին ներկայացված են «Орлан-10», «Орлан-30», «Zala», «анцет-51», «анцет-52», «Герань» անօդաչու թռչող սարքերը։

Բոլոր անօդաչու թռչող սարքերը լայնորեն և արդյունավետ կիրառություն են գտել հատուկ ռազմական գործողությունների գոտում։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Հաղթանակի հայտնի «Կատյուշա» երգի ներքո կին զինծառայողները երթով անցան Մոսկվայի Կարմիր հրապարակի շքերթով

Ստորաբաժանումը հրամանատարում է փոխգնդապետ Մարիա Միտյաշինան։ Շքերթի մասնակիցների մեծ մասը սպայական դինաստիաների իրավահաջորդներ են։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Երկրորդ ճակատի բացումը մոտեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը ԽՍՀՄ տարածքում տեղի ունեցած վճռորոշ մարտերից հետո, ասաց Պուտինը Մոսկվայում Հաղթանակի շքերթի ժամանակ։

Մենք բարձր ենք գնահատում դաշնակից բանակների զինվորների, դիմադրության մասնակիցների, Չինաստանի քաջարի ժողովրդի ներդրումը մեր ընդհանուր պայքարում։ Բոլոր նրանց, ովքեր պայքարել են խաղաղ ապագայի համար։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Պուտինը լռության րոպե հայտարարեց Կարմիր հրապարակում

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսը։

Մոսկվայի Կարմիր հրապարակում շքերթին մասնակցում է ավելի քան 11,5 հազար զինծառայող, որոնցից ավելի քան 1,5 հազարը Հատուկ ռազմական գործողության մասնակիցներ են։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Ամենայն հայոց կաթողիկոսը հարգանքի տուրք մատուցեց Հաղթանակի զոհերի հիշատակին

Վեհափառը հոգևոր դասի հետ աղոթք հնչեցրեց Հաղթանակի այգում Անմար կրակի մոտ Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան գոյամարտում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների, Բաքվում պահվող հայերի և նրանց սիրելիների համար։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Ռուսաստանը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես եղբայրական երկիր ու դաշնակից. ՀՀ–ում ՌԴ դեսպան

Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում Սերգեյ Կոպիրկինն ասաց, որ ՌԴ–ն ՀՀ–ի հետ սերտորեն համագործակցում է, պատրաստ է առաջիկայում էլ խորացնել հարաբերությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ ընդհանուր ինտեգրման համատեքստում։

«Կարևորն այն է, որ երկու կողմից էլ լինի քաղաքական կամք, ցանկություն պահպանելու այն ամուր, խորը հիմքերը, որ կան, որովհետև մեր հարաբերությունները դրանք ժողովուրդների միջև եղած հարաբերություններ են, և առաջ ընթանալ՝ երկու երկրների ինքնիշխանության, հետաքրքրությունների նկատմամբ փոխադարձ հարգանքով»,- ասաց դեսպանը։


Նա նաև հավելեց, որ երկու երկրներին շատ բան է միավորում, այդ թվում՝ ռազմավարական հետաքրքրությունների տեսակետից։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Ադրբեջանական կողմից հնարավոր էսկալացիայի մասին ազդակներ չկան. ՀՀ փոխարտգործնախարար

Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում Մնացական Սաֆարյանն ասաց, թե ադրբեջանական կողմից սահմանին տեղի ունեցող սադրանքները հնարավոր էսկալացիայի մասին ազդակներ չեն։

Անդրադառնալով Սյունիքի մարզով Ադրբեջանին միջանցքի տրամադրման հարցին` Սաֆարյանը վստահեցրեց, որ հայկական կողմի` մինչ այսօր հնչեցված դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա։

Լրագրողները Մնացական Սաֆարյանից հետաքրքրվեցին` արդյոք փոխնախարարը շնորհավորե՞լ է նաև Շուշիի ազատագրման օրը։ Այս հարցը բարկացրեց նրան։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվայի Կարմիր հրապարակ, որտեղ շուտով կսկսվի Հաղթանակի շքերթը։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Հայաստանը այստեղ մենակ չէ, Ադրբեջանը նույնպես պետք է համաձայնի միջնորդության. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը` հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերի մասին

Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում Արմեն Գրիգորյանը նշեց, որ ՌԴ–ն միջնորդի դեր է ունեցել, և այժմ Երևանը Բաքվի հետ բանակցություններ է վարում երկկողմ ձևաչափով: Ի պատասխան այն դիտարկման, որ այդ բանակցությունները դեռևս հաջողություն չեն գրանցել` չեն ստորագրվել, ԱԽՔ–ը հիշեցրեց, որ կողմերին հաջողվել է համաձայնության գալ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ:

Գրիգորյանին հիշեցրին, որ Ադրբեջանն իրականում միայնակ չէ բանակցություններում. Թուրքիան նրա կողմն է: Ինչին նա պատասխանեց. «Իսկ Ռուսաստանը ու՞մ կողմից է լինելու: Էդ հարցի պատասխանը հենց ունենաք, կքննարկենք»:


@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

ՀՀ 2–րդ, 3–րդ, 4–րդ նախագահները շնորհավորել են Հաղթանակի տոնը

Վստահ եմ, որ մեր փառահեղ հաղթանակների և ծանր կորուստների դասերը մեզ ուժ են տալու, և միասին կառուցելու ենք ավելի հզոր և խաղաղ Հայաստան, ասված է Ռոբերտ Քոչարյանի ուղերձում

Մեր հայրերն ու պապերը 8 տասնամյակ առաջ հաղթանակ են տարել համընդհանուր չարիքի՝ ֆաշիզմի, բռնակալության դեմ
Այսօր մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը և հպարտությամբ հիշում Հայաստանի և Արցախի քաջ հայորդիների հերոսության ու անձնվիրության փառահեղ օրինակները Մեծ հայրենականի տարիներին, ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում։

Խաղաղությունն ու հաղթանակը, որպես արժեքներ, ապրելու և զարգանալու կարևոր երաշխիք են, գրել է ՀՀ 4–րդ նախագահ Արմեն Սարգսյանը։«Խոնարհվում եմ Հայրենիքի, հաղթանակի ու խաղաղության համար իրենց կյանքը նվիրաբերած մեր հայրենակիցների անմար հիշատակի առաջ: Փառաբանենք մեր բոլոր հերոսներին և նաև հանուն նրանց ձգտենք ու հասնենք նոր հաղթանակների»,–ասված է նրա Արմեն Սարգսյանի ուղերձում։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

«Անմահ գնդի» երթի մասնակիցները տանում են Հայաստանի և Ռուսաստանի դրոշներն ու Գեորգիևյան ժապավենը։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Երևանում մեկնարկել է «Անմահ գունդ» ակցիան

Հաղթական երթը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցուց և շարժվելու է դեպի Հաղթանակի այգու Անմար կրակ։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Մոսկվայի Կարմիր հրապարակում շքերթի ավարտին հնչեց լեգենդար «Հաղթանակի օր» երգը։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ վետերաններ Ռոզալիա Աբգարյանը, Ներսես Սիմոնյանը, Խաչիկ Հովակիմյանը և Վոլոդյա Գսպոյանը այս պահին գտնվում են Մոսկվայի Կարմիր հրապարակում։

Նրանք Հաղթանակի շքերթը դիտում են ՀՀ վարչապետ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի տաղավարից։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Ավանդաբար, T-34 տանկերն առաջինն են մտնում Կարմիր հրապարակ

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Հայաստանի և Իրանի միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողության դյուրացումն են քննարկել ՀՀ ՊԵԿ նախագահ էդուարդ Հակոբյանն ու Իրանի ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարին։

Թեհրանում կայացած բանակցություններում կողմերը պայմանավորվել են բեռների տեղափոխման գործընթացներն առավել արագ և դյուրին իրականացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ բեռնատարների սպասարկման թողունակությունը բարձրացնելու առումով։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Մեր պարտականությունն է հիշել տարբեր ազգությունների ներկայացուցիչների սխրանքը, ովքեր հավերժ կմնան համաշխարհային պատմության մեջ որպես ռուս զինվորներ. Պուտին

▫️Մեր երկիրը, միլիոնավոր կյանքերի գնով, նվաճեց ազատություն և խաղաղություն ողջ մարդկության համար: Մենք երբեք չենք հաշտվի Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը խեղաթյուրելու փորձերի հետ:

▫️Հաղթանակի օրը Ռուսաստանի գլխավոր տոնն է: Ռուսաստանի Դաշնությունը հիշում է Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը և երբեք չի թողնի խեղաթյուրել ճշմարտությունը:

▫️Ռուսաստանի Դաշնությունը կմնա անխորտակելի պատնեշ նացիզմի, ռուսաֆոբիայի և հակասեմիտիզմի կողմնակիցների համար:

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները կրեցին պատերազմի ընդհանուր ծանր բեռը. Պուտին

Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի ներդրումը հսկայական էր, այնտեղից օգնության գնացքներ էին ուղարկվում առանց ընդհատման` ռազմաճակատում անհրաժեշտ ամեն ինչով բեռնված։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հաղթանակի անմար կրակի մոտ ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։

Հարգանքի տուրք մատուցեցին նաև Հարավկովկասյան երկաթուղու ղեկավար Ալեքսեյ Մելնիկովը, ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը և ռուս դիվանագետները։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Քիչ անց Մոսկվայի Կարմիր հրապարակում կմեկնարկի Հաղթանակի շքերթը։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Սա շատ խորհրդանշական և թանկ տոն է մեզ համար, այն պարզապես քաղաքական տոն չէ, այլ Խորհրդային Միության ժողովուրդների միասնության խորհրդանիշն է, որոնք համատեղ կարողացան հաղթել սարսափելի չարիքը, Հաղթանակի զբոսայգում լրագրողներին ասաց ՀՀ–ում ՌԴ դեսպանը

«Մենք գնահատում ենք նաև դաշնակից մյուս երկրների ներդրումը, բայց, իհարկե, ծանրության ամենամեծ բեռն իր ուսերին հենց խորհրդային ժողովուրդը։ Այս տոնը միայն մեր նախնիների հիշատակին ուղղված պարտք չէ, սա նաև անձնական տոն է մեր երկրներում գրեթե յուրաքանչյուրի համար։ Շատ կարևոր է, որ մեր ժողովուրդներին միավորում է նաև այն, որ մենք հարգում ենք մեր նախնիների հիշատակն ու նրանց հերոսությունն ու պաշտպանում ենք այս պատերազմի և հաղթանակի մասին ճշմարտությունը»,–ասաց Սերգեյ Կոպիրկինը։

Հիշեցրեց, որ այսօր փորձեր են արվում ձևախեղելու ճշմարտությունը և արդարացնելու նացիստական հանցագործությունները, ինչը չափազանց վտանգավոր է։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80-ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները նշում ենք մեր ժողովրդի համար թանկ ու կարևոր հիշատակներով. Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորանքը

Հարյուր հազարավոր հայորդիներ ԽՍՀՄ այլ ժողովուրդների հետ մարտնչել ընդդեմ ֆաշիզմի, հանուն ապահով ու բարօր աշխարհի հաստատման։ Այս նույն գիտակցությամբ է ազգս նաև պաշտպանել արցախահայության հարազատ հողում անկախ ու անվտանգ ապրելու իրավունքը։

Սիրելիներ, այսօր էլ մեր ազգին ու հայրենիքին պատուհասած արհավիրքների՝ Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման մենք պիտի աննկուն մնանք մեր ոգու և հավատքի ամրությամբ, լուսավոր ապագայի տեսիլքով և միշտ հիշենք, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

ԵՄ անդամակցության մասին օրենքի ընդունումից հետո զարգացումներ չկան. ՀՀ ԱԳ փոխնախարար

Մնացական Սաֆարյանը տեղյակ չէր` կա՞ արդյոք ԵՄ անդամակցության ճանապարհային քարտեզ, որի մասին պարբերաբար խոսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա միայն նշեց, որ այդ հարցերը կարգավորում է այլ փոխնախարար։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Ռուսաստանում հիշում են և երբեք չեն մոռանա, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ ուս ուսի տված խիզախորեն պայքարել է ֆաշիստական զավթիչների դեմ. Կոպիրկինը շնորհավորել է Հաղթանակի հոբելյանը

Ռազմաճակատ են մեկնել ավելի քան 600 հազար հայ մարտիկներ, որոնցից 4-ն արժանացել են մարշալի, 1-ը՝ նավատորմի ծովակալի կոչման, իսկ նրանցից ավելի քան 100-ը դարձել են Խորհրդային Միության Հերոսներ: Բարձր է եղել այն գինը, որը հայ ժողովուրդը վճարել է Հաղթանակի համար. նրա ավելի քան 300 հազար որդիներ ու դուստրեր չեն վերադարձել պատերազմից։

Ցավոք, 80 տարի անց մենք տեսնում ենք նացիստական գաղափարախոսության թունավոր հատիկների ծիլեր: Այսօր մենք ստիպված ենք բախվել պատմությունը վերաշարադրելու, մեր Մեծ hաղթանակը արատավորելու փորձերին։ Մեր հերոսական պապերն ու նախապապերը նվաճել են մեզ համար հաղթանակ։ Հիմա այն պաշտպանելու ժամանակն է: Մեր սրբազան պարտքն է՝ թույլ չտալ պատմական ճշմարտության խեղաթյուրում, պահպանել և փոխանցել Մեծ hաղթանակի մասին հիշատակը գալիք սերունդներին:

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

ՀՀ կառավարությունը 5 տարի առաջ որոշեց սուբսիդավորել բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավող տնտեսվարողներին։

Ծրագրի գործողության ընթացքում` մինչև 2024թ–ի հոկտեմբերը, ծրագրի շահառու մասնագետներին վճարվել է 3.8 մլրդ դրամ։

Բայց պարզվում է` ծրագիրն ու ծախսված գումարները նպատակին չեն ծառայել, ամեն ինչ արվել է թերացումներով, մասնագետներն էլ դեռ հայտնի չէ, թե որքանով են եղել «բարձր որակավորում ունեցող»։ Իսկ ամենազավեշտալին այն է, որ կասկած հայտնողը հենց ծրագրի պատասխանատու պետական գերատեսչությունն է` էկոնոմիկայի նախարարությունը։

@ArmeniaSputnik–ն անդրադարձել է հանրային քննարկման դրված նոր նախագծին։

Читать полностью…
Subscribe to a channel