armeniasputnik | Unsorted

Telegram-канал armeniasputnik - Sputnik Արմենիա

12055

Sputnik Արմենիա www.armeniasputnik.am Facebook - https://www.facebook.com/SputnikArmeniaAgency Instagram - https://www.instagram.com/sputnik.armenia/ VK - https://vk.com/armeniasputnik OK - https://ok.ru/armeniasputnik

Subscribe to a channel

Sputnik Արմենիա

«Խազեր» մրցանակաբաշխություն. Սիրուշոն հայտարարեց լավագույն երգչուհու անունը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխություն 2025»-ը, որի շրջանակում տարվա լավագույն երգչուհի ճանաչվեց Սոնա Ռուբենյանը, իսկ տարվա լավագույն երգիչ` Էրիկ Կարապետյանը։

«Շատ եմ սիրում իմ հանդիսատեսին, ձեր սերն անգին է։ Ես մարդ եմ, ով շատ սիրում է երգել... ուժ եմ ստանում ապրելու ու աշխատելու»,– մրցանակը ստանալուց հետո ասաց Սոնա Ռուբենյանը։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

ԵԱՏՄ երկրների արտաքին պարտքը կրճատվել է 26 մլրդ դոլարով կամ 4,9%–ով

Բելառուսում պարտքը նվազել է 4,4%–ով, Ռուսաստանում՝ 8,8%–ով: Մյուս անդամ պետություններում պարտքն աճել է` Հայաստանում ՝ 4,7%-ով, Ղազախստանում ՝ 0,7% – ով, Ղրղզստանում ՝ 12,8% – ով: Դրամական արտահայտմամբ` Հայաստանում պարտքն ավելացել է 720 մլն դոլարով։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Ֆրանսիայում միշտ եղել են քաղաքացիներ, որոնք հարգել են ռուսական արժեքները, «Գիտելիք։ Առաջինները» կրթական մարաթոնի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Կարևորն այն է, որ միշտ եղել են մարդիկ, որոնք կիսել և այսօր կիսում են մեր սկզբունքները, արժեքները և մեզ հետ են։ Հիմա ևս Ֆրանսիայի Հանրապետության մի շարք քաղաքացիներ մեր մարտիկների հետ ուս ուսի կռվում են ռազմական հատուկ գործողության գոտում։


@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Հայաստան և Արցախ» համահայկական երիտասարդական միության հետ՝ երկրի ներսում և նրա սահմաններից դուրս հայկական շահերն առաջ մղելու նպատակով:

Խնդիրների թվում է Հայաստանում և արտերկրում տարբեր սոցիալական խմբերի, ինչպես նաև բարեկամ ժողովուրդների և երկրների հետ կապերի հաստատումը: Փաստաթուղթը ստորագրել են կազմակերպության համահիմնադիր Արման Աբովյանը և ղեկավար Լիաննա Մանուկյանը:

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Վահրամ Դումանյանը երկար անգործ չմնաց. նա այսուհետ խորհուրդներ կտա ՀՀ վարչապետին

Ժամեր առաջ ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատված նախկին ԿԳՄՍ նախարարը Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ` մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն հոդվածով,@ArmeniaSputnik–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Читать полностью…

Sputnik Արմենիա

ԲԴԽ–ն թույլատրել է դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել` բավարարելով գլխավոր դատախազի միջնորդությունը։

@ArmeniaSputnik–ի տեղեկություններով` այժմ քննվում է դատավորին կալանավորելու միջնորդությունը։

Читать полностью…

Sputnik Արմենիա

Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է. ՀՀ ՄԻՊ–ը` Նոր Նորքի թաղապետարանի ծեծկռտուքի մասին

▪️Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ։

▪️Պաշտպանը նաև կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն հրահրող խոսքից և վարքագծից։

▪️Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի 3 փուլով. ԿԳՄՍՆ

✔️Առաջին փուլ. հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։
✔️Երկրորդ փուլ. հունիսի 24–ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով hayt.emis.am կայքում։
✔️Երրորդ փուլ. հուլիսի 1-ից, հայտագրում կիրականացվի haytru.emis.am կայքում՝ ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորելու համար։

Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանության ծառայողները 6 անձի են ձերբակալել, @ArmeniaSputnik-ին հայտնեցին ոստիկանությունից։

Այս պահին ոստիկանությունում անհրաժեշտ գործողություններ են իրականացվում, որպեսզի կազմված թղթերը ներկայացվեն նախաքննական մարմին։

Читать полностью…

Sputnik Արմենիա

Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ մեղադրանք է ներկայացվել 2 անձի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, @ArmeniaSputnik–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

@ArmeniaSputnik–ի տեղեկություններով կալանավորվածները դատավոր Արտուշ Գաբրիելյանի ընկերն ու օգնականն են։

Читать полностью…

Sputnik Արմենիա

Ակտիվիստ Արթուր Չախոյանին ոստիկանության բաժնից տեղափոխել են հիվանդանոց

Հիշեցնենք, որ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ նա վնասվածքներ է ստացել։ Ծեծկռտուքին անձամբ մասնակցել է թաղապետը։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

💦 Մայիսը նույնպես կլինի բավարար տեղումներով կամ տեղումնառատ. Սուրենյան

Մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ, հայտնել է նա։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

2033 թ. նոյեմբերին կավարտվի Սիսիան–Քաջարանի հյուսիսային հատվածի կառուցումը. ՏԿԵ նախարար

Կոնկրետ Հյուսիսային հատվածի կառուցման արժեքը 335 մլն եվրո է, որից 236 մլն–ն կհամաֆինանսավորի Ասիական զարգացման բանկը։

Այստեղ նախատեսվում է կառուցել 27.1 կմ երկարությամբ ճանապարհ, որտեղ 50 կմ/ժ արագությունը կարող են հասցնել 100 կմ/ժ–ի, որի արդյունքում 1–1.5 ժամով կկրճատվի այս ճանապարհը։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Ես ինձ պահել եմ ընենց, ոնց որ կպահեր յուրաքանչյուր նորմալ հայ մարդ, ես վարչական շրջանի ղեկավարից բացի, նաև հայ տղա եմ. Նոր Նորքի թաղապետը` ծեծկռտուքին մասնակցելու մասին

«Արթուր Չախոյանը չէր եկել հանրային քննարկման մասնակցելու, նա փորձում էր իմ աշխատասենյակ մտնել, ինչի իրավունքը չունի։ Հետո սադրեց ու դրա պատասխանը ստացավ»,– ասաց Տիգրան Տեր–Մարգարյանը։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Անհետ կորածների ճակատագրերի բացահայտում, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդիր. ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն այսօր Ժնևում այս հարցերն է քննարկել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Գունավոր հեղափոխությունները Մոլդովայում, մնացած հանրապետություններում, նաև Հայաստանում ռուսական ազդեցության գոտու կրճատման համար են։ «Իրականում» հաղորդման եթերում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

«Շատ հետախուզական և լուրջ վերլուծական մտքով պետք է հետևել նոր աշխարհակարգի ձևավորմանը, տեսնել «նոր Յալթայի» դեպքում ուժային կենտրոնների միջև լինելո՞ւ են նոր բաժանարար գծեր։ Չեմ կարծում, որ հետխորհրդային տարածքը Ռուսաստանը զիջի այլ ուժային կենտրոնների։ Երբ այս ամենը ավարտվի, իսկ դա շատ մոտ է` ռազմական բախումը Ռուսաստանի հետ ուկրաինական ճակատում, Չինաստան–ԱՄՆ տնտեսական առճակատումը, և այս 3 կենտրոնները պետք է կառուցեն նոր աշխարհակարգ, այդ ժամանակ կգծվեն ազդեցության գոտիների սահմանները»,–ասաց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Ոչ ոք իրեն չի խնայել, ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները հսկայական ներդրում են ունեցել Հաղթանակի գործում. Պուտին

«Բայց Ռուսաստանի Դաշնությունը, իր մասշտաբների շնորհիվ, իհարկե, առավելագույն ներդրում ունեցավ այս հաղթանակի մեջ։ Ամենից շատ այդ հաղթանակի զոհասեղանին է դրել իր որդիներին ու դուստրերին»,- ասել է ՌԴ նախագահը «Գիտելիք։ Առաջինները» մարաթոնի ժամանակ:

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Արթուր Չախոյանն ազատ է արձակվել, գրել է նրա պաշտպան Վահե Եփրիկյանը։

Նա կշարունակի հոսպիտալացված մնալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բ/Կ ֊ում։

«Ակնկալում եմ քննչական մարմնից խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն, համապատասխան քրեաիրավական գնահատական` ի դեմս Նոր Նորքի թաղապետի ու նրա առերևույթ հանցակիցների»,–գրել է նա։


@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Փաշինյանի այցը Էստոնիա ժեստ էր ուղղված երիտեվրոպացիներին, Sputnik–ին ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Նովիկովը։

Նրա խոսքով` ռուս-ամերիկյան բանակցություններում շարունակվող անորոշության համատեքստում Հայաստանի վարչապետը ստիպված է հավասարակշռություն պահպանել՝ կոտրված տաշտակի մոտ չհայտնվելու համար։

«Եթե ԵՄ-ն նրա համար քաղաքականապես գրավիչ նախագիծ է, ապա ԵԱՏՄ-ն նրան և նրա գործարար շրջանակին, որը ավելի վատ առաջխաղացում չի ունեցել, քան իր նախորդներինը, շատ լավ շահույթ է բերում»։


@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Վահրամ Դումանյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից

📎Հիշեցնենք, որ Դումանյանը այս պաշտոնում էր 2023–ի փետրվարի 2-ին։ Մինչ այդ` 2020–22թթ. նա զբաղեցրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնը։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Հայաստանում ՌԴ հյուպատոսական ծառայության աշխատանքում առաջիկա օրերին փոփոխություններ կլինեն

Աշխատանքի տոնի, ինչպես նաև Հաղթանակի օրվա կապակցությամբ 2025 թվականի մայիսի 1-ից մինչև մայիսի 4-ը և մայիսի 8-ից մինչև մայիսի 11-ը ներառյալ դեսպանության հյուպատոսական բաժնում քաղաքացիների ընդունելություն չի իրականացվելու:

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Կուբանում ձերբակալվել է հանցավոր խումբ, որը 2024 թվականի հունվարից մինչև 2025 թվականի ապրիլը անօրինական կերպով օրինականացրել է 500 միգրանտի մուտքը. Ռուսաստանի ԱԴԾ

Խումբը ստեղծվել է 45-ամյա Ռուսաստանի քաղաքացու կողմից, որը ծնունդով Կենտրոնական Ասիայի երկրներից մեկից է։ Նա հավաքագրել է ևս 13 մարդու, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակցի, օտարերկրացիների հետ կեղծ աշխատանքային պայմանագրեր կնքելու համար։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

1945 թվականի ապրիլի 30-ին Ռեյխստագի վրա բարձրացվեց Հաղթանակի կարմիր դրոշը

Առաջին ինքնաշեն կարմիր դրոշներից մեկը տեղադրվեց Ռեյխստագի գլխավոր մուտքի աստիճաններին։ Այն կանգնեցրին 20-ամյա լեյտենանտ Ռախիմժան Կոշկարբաևը և 19-ամյա կարմիրբանակային Գրիգորի Բուլատովը։

Ռեյխստագի վրա ծածանվող դրոշի` ինքնաթիռից արված լուսանկարը տարածվեց ամբողջ համաշխարհային մամուլում։ Ընդհանուր առմամբ, Ռեյխստագի գրոհի ժամանակ բարձրացվեց մոտ 40 կարմիր դրոշ։

Հենց Եգորովի և Կանտարիայի` Ռեյխստագի գմբեթի վրա տեղադրածը Հաղթանակի դրոշ դարձավ։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

❗️ԼՂ–ից բռնի տեղահանված բոլոր անձանց պետական աջակցության 40+10 ծրագիրը 2 ամսով երկարաձգվեց, որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիսում։

📎Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարությունը որոշել էր, որ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1-ից կրճատվում է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանալու 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Նոր Նորքի թաղապետի ու նրա ենթակաների արարքները լիովին համապատասխանում են ոչ միայն խուլիգանության, այլև խոշտանգման հանցակազմին` ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 450. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության հայտարարությունը

«Ակնկալում ենք, որ քաղաքական ու հասարակական կառույցների կողմից հանրային ճնշման արդյունքում հնարավոր կլինի իրավապահներին վերադարձնել օրինականության դաշտ»,–գրել են նրանք` նկատի ունենալով, որ դեպքի վայր ժամանած իրավապահները բերման են ենթարկել ոչ թե խուլիգանախմբի անդամներին, այլ տուժողին։

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Խաղաղության համաձայնագիրը պետք է կնքվի Ուկրաինայի, այլ ոչ թե Ամերիկայի հետ, բայց Մոսկվան շնորհակալ է ԱՄՆ-ին «այդ իսկապես ահռելի ջանքերի համար» միջնորդի դերում, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Знание. Первые» մարաթոնի ժամանակ։

Պեսկովը նաև նշել է, որ հակամարտության պայմաններում հատկապես կարևոր է ԶԼՄ-ների աշխատանքը, երբ «տեղեկատվությունն ու քարոզչությունը մտնում են ականջները»:

Մենք ունենք շատ փառահեղ մասնագետներ.. Վոլոդյա Սոլովյով, Մարգարիտա Սիմոնյան-այս ցուցակը կարելի է շատ երկար շարունակել, մեր ռազմական թղթակիցները... Նրանց պետք է անվանական հիշել, եկեք հպարտանանք նրանցով։


@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Նովոյե բնակավայրը. ՌԴ ՊՆ

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Իրանում գրանցված ողբերգությունից 5 օր անց վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

«Խորին ցավակցություն եմ հայտնում Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ: Այս դժվարին պահին մեր զորակցության և համերաշխության խոսքերն ենք հղում ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր վիրավորներին»,– ասված է ուղերձում:

@ArmeniaSputnik

Читать полностью…

Sputnik Արմենիա

Մի րոպե, եղբա՛յր, սա տաքսի չի, սա ավտոբուս է. Փաշինյանը կառավարությանը համեմատել է ավտոբուսի հետ և ասել` եթե տաքսու արագությամբ քշենք, մարդիկ պատուհանից իրենց կգցեն։

«Կառավարության գործառույթներից մեկն է լինել դանդաղ, բայց կարևոր է, որ դանդաղության մեջ լինենք արագ»,–կառավարության նիստին երկար այսպիսի ելույթ էր ունենում ՀՀ վարչապետը։

@ArmeniaSputnik

Читать полностью…
Subscribe to a channel