Sputnik Արմենիա www.armeniasputnik.am Facebook - https://www.facebook.com/SputnikArmeniaAgency Instagram - https://www.instagram.com/sputnik.armenia/ VK - https://vk.com/armeniasputnik OK - https://ok.ru/armeniasputnik
«Ծեծել ձողերով և գլխին խփել շշով. Սա ասողները հիվանդ մարդիկ են». այսպես է մեկնաբանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուկրաինացի դերասանի և նախկին պատգամավորի խոսքերը, որն ասել է, թե ռուսերեն խոսող երեխաներին պետք է ծեծել։
«Նա դերասան չէ, այլ, առաջին հերթին, նացիստ, որը զրկում է ռուսախոս մարդկանց, նրանց երեխաներին ռուսերեն խոսելու հնարավորությունից։ Խնդիրն ինչումն է՝ բոլորը հասկանում են։ Բայց զարմանալի է մեկ այլ բան. այս նացիստները չեն հասկանում, թե որքան վայրենի է հնչում իրենց ասածը ժամանակակից աշխարհում», - ասել է նա Ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում:
🇦🇲🇮🇷 ՀՀ–ում Իրանի դեսպանատանը բացվել է սգո մատյան` ի հիշատակ իրանական Շահիդ Ռաջայիի նավահանգստում պայթյունի զոհերի
Ցանկացողները կարող են իրենց գրառումները թողնել մինչև ժամը 13:00-ն, ապա ժամը 15:00-ից մինչև 17:00-ը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ ցավակցություն էր հայտնել Իրանին ողբերգության կապակցությամբ, սակայն վարչապետ Փաշինյանը դեռ հրապարակային ցավակցություն չի հայտնել:
@ArmeniaSputnik
1988–1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք կստանան սեփականության իրավունք այն հանրակացարաններում, որտեղ ապրում են, որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս 4 շենքի (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), Երևանի Մոլդովական փողոցի, Շիրակի փողոց 2/32 շենքի հասցեների բնակիչները դիմում են ներկայացրել կոմիտե` խնդրելով իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով տրամադրել իրենց ընտանիքներին:
@ArmeniaSputnik
«Լիդիան Արմենիան» ՀՀ կառավարությունից 150 մլն դոլար բյուջետային երաշխիք ստացավ
Այն կտրամադրվի ՀՀ–ում գործող բանկային համակարգից մինչև 5 տարի մարման ժամկետով մինչև 9 % անվանական տոկոսադրույքով:
✔️150 մլն դոլար գումարը կներգրավվի «Արդշինբանկ» ՓԲԸ-ից, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ից, «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ից, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից և «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ից:
@ArmeniaSputnik
Հայաստանի և Ղազախստանի միջև միգրացիոն համագործակցության համաձայնագիրը հավանություն ստացավ
Համաձայնագրի վավերացմամբ նախատեսվում է կողմերի միջև համագործակցություն մի պետության տարածքում գտնվող մյուս պետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ նաև տեղեկատվական համագործակցություն։
Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թ. ապրիլի 15–ին Երևանում:
@ArmeniaSputnik
Ես հայ եմ, բայց դա երբեք չի խանգարել ինձ լինել ռուս սպա, ասել է Ռուսաստանի հերոս Անդրանիկ Գասպարյանը «Զվեզդա»-ի եթերում
Զինծառայողն ասել է, որ ծնվել է Լենինականում և մեծացել Օմսկի մարզում: Նա հիշել է Պուտինի հետ «Հերոսների ժամանակը» ծրագրի ընթացքում զրույցը. դրան մասնակցելը լուրջ փորձություն էր և հսկայական պատասխանատվություն, ոչ պակաս, քան մարտական գործողություններին մասնակցելը:
«Նախագահը այն ժամանակ ասել է, որ բազմազգ Ռուսաստանի շրջանակներում բոլորը դառնում են մեկ ընտանիք»,- պատմել է գնդապետը:
@ArmeniaSputnik
Թբիլիսիի շուկայում բռնկված հրդեհը մեկուսացվել է. այրվել է մոտ 14 հազար քառակուսի մետր տարածք, գրում է Sputnik Վրաստանը:
Զոհեր չկան, հրդեհի պատճառները պարզվում են։
@ArmeniaSputnik
🔥Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում՝ «Վոկզալնայա Պլոշչադ» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող հագուստի շուկայում
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ խմբեր։
Նախնական տվյալներով՝ զոհեր չկան, հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը
Տեսանյութը՝ սոցցանցերից
@ArmeniaSputnik
Լավ, հո դուք հիմա՞ր չեք․ Ռոբերտ Քոչարյանը՝ ՄԱԿ-ում հակառուսական բանաձևին Հայաստանի կողմ քվեարկելու մասին
ՀՀ–ն վերջերս ՄԱԿ-ում կողմ է քվեարկել է հակառուսական մի բանաձևի՝ առանց դրա տնտեսական հետևանքների մասին մտածելու։ «Հայկական համալսարան»-ում օրերս ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Բաքվում տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հերթական «դատավարությունը»։
Նա և իր փաստաբան Աբրահամ Բերմանը բողոքարկել են դատավորների կազմը, քանի որ նախորդ լսումներում ներկայացված բազմաթիվ միջնորդություններից մի քանիսը մերժվել են։ Պաշտպանությունը դեռևս հնարավորություն չի ունեցել լիովին ծանոթանալ լսումների բոլոր արձանագրություններին։ Փաստաբանը հայտարարել է, որ գործը քննող դատավորները հետաքրքրված են քրեական հետապնդմամբ։ Սակայն դատարանը բողոքը թողել է առանց քննարկման։
Հաջորդ լսումը տեղի կունենա մայիսի 6-ին։
@ArmeniaSputnik
Մի շարք եվրոպացի առաջնորդներ հրաժարվել են մայիսի 9-ին Կիև գնալ, գրում է Politico-ն
Լեհաստանի վարչապետ Տուսկը կմեկնի Նանսի՝ Մակրոնի հետ անվտանգության մասին համաձայնագիր ստորագրելու համար։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը պլանավորում է մասնակցել Օսլոյում կայանալիք պաշտպանության գագաթնաժողովին։ Իսկ Գերմանիայի կանցլերի թեկնածու Մերցը չի ցանկանում մեկնել, մինչև Գերմանիայի կառավարության ամբողջական կազմը չհաստատվի։
📎Politico-ն նախկինում նշել էր, որ Զելենսկին խնդրում է ԵՄ պաշտոնյաներին մայիսի 9-ին ժամանել Կիև՝ Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթից ուշադրությունը շեղելու համար։
@ArmeniaSputnik
Եվս մեկ պայթյուն Իրանում, այս անգամ՝ Սպահան նահանգի վառոդի և հրավառության պահեստում
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: Պայթյունի պատճառը պարզվում է։
📎Անցյալ շաբաթ օրը Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 70 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1200-ը։
@ArmeniaSputnik
Պարի միջազգային օրն այսպես են նշում Երևանում. ազգային պարերի ֆլեշմոբ է Ազատության և Հանրապետության հրապարակներում
1982 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 29-ը հռչակեց Պարի միջազգային օր։
@ArmeniaSputnik
Եվրասիան պետք է դառնա խաղաղության և կայունության տարածք. Պուտին
«Համաշխարհային հանրությունը պետք է ստեղծի նոր և անբաժանելի անվտանգության ճարտարապետություն։ Դրա հիմքը կարող են լինել միջազգային համագործակցության առկա ձևերը»,- ասել է Ռուսաստանի նախագահը Վոլգոգրադում կայացած միջազգային ֆորումում։
Հաղթանակի օրվա նախօրեին Ռուսաստանի առաջնորդը նաև հիշեցրել է, որ նացիզմի պարտությունը հետխորհրդային հանրապետությունների ընդհանուր ժառանգությունն է, և տոնն ամենահարգվածներից մեկն է։
@ArmeniaSputnik
«Տաշիր» ընկերությունների խմբի և հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանն իր աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին և Արցախի Հանրապետության իշխանություններին
«Այսօրվա մեր բոլոր ջանքերն ուղղված են հումանիտար ճգնաժամի հաղթահարմանն ու մարդկանց օժանդակությանը։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ նախկինի պես անվտանգության և խաղաղ կյանքի իրավունքի համար պայքարող հայ ժողովրդի կողքին եմ լինելու և շարունակելու եմ անել դրա համար ինձնից կախված ամեն ինչ»,–ասել է Սամվել Կարապետյանը։
Նա նշել է, որ Արցախի խաղաղ բնակչությունը փաստացի կանգնած է ցեղասպանության վտանգի առջև, Ադրբեջանն էլ շարունակում է գործել իրեն հատուկ ահաբեկչության և շանտաժի մեթոդներով՝ կոպտորեն անտեսելով խաղաղապահ ուժերի լիազորությունները։ Այս գործողություններին պետք է համապատասխան գնահատականներ տրվեն։
@ArmeniaSputnik
Ակտիվիստ Արթուր Չախոյանին ոստիկանները հրավիրել են բաժին հաղորդում տալու, @ArmeniaSputnik–ին հայտնեցին ոստիկանությունից։
Ծեծկռտուքի մյուս մասնակիցները, այդ թվում Նոր Նորքի թաղապետը, դեռ բերման չեն ենթարկվել։
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է գրել, @ArmeniaSputnik–ին հայտնեց ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։
Նա նշեց, որ իրենց համար էլ է անակնկալ այս որոշումը, որովհետև Դանիելյանը երեկ աշխատանքի էր եկել։
📎Հավելենք, որ Արմեն Դանիելյանը Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել 2024–ի նոյեմբերի 11–ին։
37 737 ՀՀ քաղաքացի արդեն լրացրել է համընդհանուր հայտարարագիր, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրանցից 17 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ` ընդհանուր 1 մլրդ 482 մլն դրամի չափով։
@ArmeniaSputnik
❗️Ծեծկռտուք Նոր Նորքի թաղապետարանում
Հայտնի ակտիվիստ Արթուր Չախոյանը աղմուկ հանած մանկապարտեզի և խաղահրապարակի կառուցման թեմայով ցանկանում էր հանդիպել թաղապետին։ Թաղապետարանի աշխատակիցներն արգելեցին, և նրանց միջև ծեծկռտուք սկսվեց։
Վերջում ծեծկռտուքին միացավ նաև թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանը։
@ArmeniaSputnik
Կալանավորվել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների երեք գործակալներ, որոնք մահափորձ էին նախապատրաստում Խանտի Մանսիյսկում հատուկ գործողության մասնակցի նկատմամբ. ՌԴ ԱԴԾ
Ապրիլի 12-ին, երբ նրանք հավաքում էին ռումբը, տեղի է ունեցել պայթյուն. Ավերվել է երկու բնակարան, իսկ 5 մարդ (ներառյալ ահաբեկչական հարձակումը նախապատրաստողները) հոսպիտալացվել են։ Դեպքին առնչվող բոլոր անձինք արդեն կալանավորված են։
Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպանը Թրամփին կոչ է արել միջամտել և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, ասվում է «Ճշմարտության և արդարադատության կենտրոնի» զեկույցում։
Վաշինգտոնում «Մարդու իրավունքները Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP-29 համաժողովից հետո» թեմայով լսումների ժամանակ Ջարեդ Գենսերը դատապարտել է Արցախի նախկին պետնախարարի համար ցմահ բանտարկություն առաջարկող հորինված թեզերը։ Նա նաև կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։
✔️Կոնգրեսական Քրիս Սմիթն իր հերթին նշել է, որ Ալիևը ամենակարող չէ, և նրա՝ աշխարհին խաբելու փորձերը մի օր պետք է ավարտվեն։
@ArmeniaSputnik
Wildberries-ը սկսել է ապրանքի վերադարձի դեպքում գնորդներից պահել առաքման արժեքը, @ArmeniaSputnik–ի հարցմանն ի պատասխան հայտնել են ընկերությունից։
Առցանց շուկայում պատվերների ձևակերպման ժամանակ առաքման արժեքը սկսել է ցուցադրվել ապրանքի գնից առանձին։ Այս առումով Հայաստանի շատ բնակիչներ կասկածել են, որ հարթակում նոր վճարովի ծառայություն է ի հայտ եկել։ Ի՞նչ է կատարվում իրականում, ու ինչո՞ւ է ընկերությունը «խաղի նոր կանոններ» մտցրել։ Մանրամասները` մեր հոդվածում ⤵️
🌞Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին, մայիսի 1-ին աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով։ Երևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ծանոթացեք ապրիլի 30-ի եղանակային կանխատեսումներին։
@ArmeniaSputnik
Ես դուրս եկա փողոց, քանի որ հասկացա, եթե մեկ օր էլ լռենք, այլևս կարող է ուղղակի երկիր չունենանք։ «Աբովյան Time»–ի եթերում ասաց դիզայներ, նկարիչ, ոսկերիչ Արման Նուռը` անդրադառնալով հանրահավաքներին, ակցիաներին իր մասնակցությանը։
«Ապաքաղաքական լինել դա սխալ հասկացություն է, դու ապաքաղաքական ես, երբ չկա քաղաքականություն, և չկան քաղաքականության մեջ խնդիրներ։ Կան երկրներ, որտեղ մարդիկ չգիտեն իրենց նախագահի անունը, տեսքով չեն ճանաչում, դրանք երջանիկ երկրներ են, քանի որ չունեն խնդիրներ կառավարության հետ։ Բայց երբ հասկանում ես, որ օրդ սկսվում և վերջանում է դեմքերով, որոնք քեզ համար տհաճ են, որոնք կործանում են քո երկիրը, դու հասկանում ես, որ պետք է ինչ-որ բան անել»։
Հաղթանակի օրը զինադադար հայտարարելու Պուտինի առաջարկը Կիևի հետ առանց նախապայմանների ուղիղ բանակցությունների սկիզբն է. Լավրով
«Զինադադարի ընդունումը կարող է համարվել միակ պայմանը», -ասել է ՌԴ ԱԳ նախարարը Բրազիլիայում ԲՐԻԿՍ-ի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո։
Կիևի կոշտ հայտարարությունների մասին հարցին Լավրովը խորհուրդ է տվել չկարդալ ուկրաինական իշխանությունների հայտարարությունները, քանի որ իրականում ամեն ինչ այլ է։
@ArmeniaSputnik
Համագործակցության երկաթե գմբեթը. ի՞նչ է ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգը. պատմում է @SputnikLive-ը
Ո՞վ է գլխավորը։ Միավորումը կապված է կենտրոնական հրամանատարական կետի հետ, որտեղ տեղեկություններ հասնում են ամեն պետությունից։ Դա հնարավորություն է տալիս գտնել միավորման մասնակից երկրներից մինչև 300 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները և թշնամուն դիմավորել ամբողջությամբ զինված։
Եթե չեն կարող, կսովորեցնենք։ ՌԴ–ն կփոխանցի մարտական գործողության միասնական տեղեկատվական տարածք ստեղծելու իր փորձը։
Եղբայրական օգնություն։ Ռուսաստանն ու Բելառուսն ունեն ժամանակակից ՀՕՊ համակարգեր, իսկ Ղրղզստանը և Հայաստանը լրջորեն հետ են մնում այս հարցում։ Օրինակ՝ Երևանը մինչև վերջերս օգտագործում էր Ս-75 «Դվինա» զենիթահրթիռային համակարգեր, որոնք գրեթե ամբողջ աշխարհում հանվել են սպառազինությունից։
@ArmeniaSputnik
🇦🇲🇬🇪🇦🇿 Հարավային Կովկասի երկրները մոտիվացված են երկարաժամկետ խաղաղության համար. Միխայիլ Կավելաշվիլի
«Երեք երկրների ղեկավարներն էլ գրեթե միակարծիք են այն հարցում, որ մեզ անհրաժեշտ է կայունություն, խաղաղություն և տնտեսական զարգացում... Ես հավատում եմ, որ այս գործընթացը դրական ավարտ կունենա», - ասել է Վրաստանի նախաահը լրագրողներին՝ Երևան կատարած այցից հետո, գրում է Sputnik Georgia-ն։
@ArmeniaSputnik
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ. փաստաբան
«Մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ Գաբրիելյանին բերման են ենթարկել և նրա նկատմամբ հատուկ մարտավարական հնարք են կիրառել, իրականությանը չի համապատասխանում։ Կատարվել են քննչական գործողություններ և այլ վարույթային գործողություններ»,–գրել է Էրիկ Ալեքսանյանը։
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը և Հայաստանի որոնողափրկարարական ակումբների միությունը պայմանավորվել են մասնագետների համատեղ վերապատրաստում և նոր ծրագրերի մշակում իրականացնել։
@ArmeniaSputnik
Հայաստանի կառավարության շենքի դիմաց ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունը հանրահավաք է անցկացնում՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի բնակիչների և պահանջում միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար։
@ArmeniaSputnik